1373 դիտում
09:27 01-02-2021
Թրամփի գրասենյակը իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գրասենյակը հայտարարել է, որ փաստաբաններ Դեյվիդ Շոնը և Բրյուս Կաստոր կրտսերը կգլխավորեն վերջինիս իմփիչմենթի գործով իրավաբանական թիմը, փոխանցում է [url=https://www.axios.com/trump-loses-impeachment-lawyers-senate-trial-d518e095-880e-4835-9eb0-7c67bbae0382.html]Axios[/url]-ը։
Թրամփը նոր նշանակումների մասին հայտարարել է իր թիմից երկու իրավաբանների՝ Դեբորա Բարբյեի և Բուտչ Բաուերսի՝ իրավաբանական թիմը լքելուց հետո: Հետագայում հայտնի է դարձել, որ Թրամփին լքել են ևս երեք իրավաբաններ՝ վերջերս թիմին միացած Ջոշ Հովարդը, ինչպես նաև Ջոնի Գեսերը և Գրեգ Հարիսը:
ԱՄՆ նախկին առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Դևիդ Շոնն «առաջիկա դատաքննությանն ընդառաջ հասցրել է հանդիպումներ ունենալ 45-րդ նախագահի և այլ խորհրդականների հետ», ինչպես նաև, որ փաստաբանները իմփիչմենթը հակասահմանադրական են համարում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է հայտարարել:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
Նմանատիպ նյութեր
937 դիտում
17:00 10-05-2024
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին
919 դիտում
11:40 13-05-2024
Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին. Tert.am
4962 դիտում
23:18 15-11-2017
Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի իմփիչմենթի համար մի շարք փաստարկներ են առաջ քաշել
Այս բաժնից
469 դիտում
18:49 31-10-2024
COP16-ի շրջանակում ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Պերուի շրջակա միջավայրի նախարարի հետ
649 դիտում
18:36 31-10-2024
Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան
451 դիտում
18:10 31-10-2024
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Ուզբեկստանի ընտրությունները