50138 դիտում
22:30 30-10-2024
Կոտայքի մարզպետն արդյոք տեղյա՞կ է, որ Նոր Հաճնի կամրջի մոտ մի ամբողջ տարածք ապականել են. լցված է կենցաղային, շինարարական աղբով ու «մեռած ասֆալտով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ՝ Աբովյան քաղաքից դեպի այդ հատված, ձախակողմյան գոտում, անհայտ անձի կամ անձանց կողմից ստեղծվել է մի իսկական հակասանիտարական վիճակ։
Չգիտես՝ ում խելքին է փչել, որ այդ հատվածը պետք է ապականվի. մի ահագին տարածք լցրել են կենցաղային ու շինարարական աղբով, ճանապարհներից հեռացված, ժողովրդի լեզվով ասած՝ «մեռած ասֆալտով»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենն արվել է մի քանի շաբաթների ընթացքում, քանի որ դեռ 1.5 ամիս առաջ այդ տարածքը մաքուր էր և չկային կենցաղային ու շինարարական աղբի, «մեռած ասֆալտի» բուրգեր։
Արդյոք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տեղյա՞կ է, որ իր ղեկավարած մարզում նման իրավիճակ է ստեղծվել, իսկ եթե տեղյակ չէ, ուզում ենք հավատալ, որ հրապարակումից հետո մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի ոչ միայն այդ ամենը հեռացվի կամրջի մոտից, այլ նաև հայտնաբերեն բնության «հերն անիծողներին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+