1474 դիտում
16:13 01-02-2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի Հայաստանում արցախյան հակամարտությունից տուժած խմբերին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել Կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն:
Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են, օրինակ՝ անասնակեր, սարքավորումներ և նյութեր` տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր անասնագոմեր կառուցելու համար և այլն:
«Ծրագիրը կարևոր է, քանզի այն արագ արձագանքման հնարավորություն է ընձեռում, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12000-55000 կով և 60000-90000 մանր եղջերավոր կենդանիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային...
Опубликовано UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Воскресенье, 31 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված