211652_close_icon
views-count2507 դիտում article-date 20:42 02-07-2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը աջակցում է հակամարտությունից տուժած ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարեսկզբից ի վեր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած բնակչության խոցելի խմբերին:

ՀՀ ընտրված երկու մարզերում արդեն ավարտվել է գյուղատնտեսական աջակցության՝ անասնակերի կամ թռչունների տրամադրումը:

Արտակարգ իրավիճակներում աջակցության տրամադրման այս ծրագիրը նախատեսում է կենսապահովման համար կարևոր նշանակություն ունեցող միջոցների պաշտպանություն և վերականգնում՝ կենդանիների համար կերի, գյուղատնտեսական սարքավորումների, ինչպես նաև տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարան կառուցելու համար շինանյութ տրամադրելու միջոցով:

Այն ընտանիքները, որոնք տեղահանվելիս հնարավորություն չեն ունեցել տեղափոխել իրենց գյուղատնտեսական կենդանիները, ստանում են հավեր՝ իրենց գյուղատնտեսական արտադրությունը կազմպակերպելու, ինչպես նաև սննդով ապահովվածությունն ու սնուցումը բարելավելու համար: Հիմնական նպատակը ճգնաժամից հետո ստեղծված խոցելի/ծանր իրավիճակում տեղահանված և հյուրընկալող ընտանիքների գոյության միջոցների պաշտպանությունը, վերականգնումը և/կամ ստեղծումն է:

Բնակավայրերը ընտրելու համար, որտեղ կարիքն առավելապես մեծ է, Հայաստանի Հանրապետության 42 գյուղական բնակավայրերում ՊԳԿ-ն իրականացրել է հակամարտությունից տուժած և տեղահանված 400 ընտանիքների և նրանցում 1708 մարդու սննդով ապահովվածության և կենսապայմանների գնահատում: Գնահատման նպատակը տեղահանված և հյուրընկալող ընտանիքների ժողովրդագրության, սննդով ապահովվածության, կենսապահովման պայմանների, գյուղատնտեսության մեջ ներգրավվածության վերաբերյալ հիմնական տեղեկատվության հավաքագրումն էր և կարճաժամկետ առաջնահերթ կարիքների բացահայտումը: Գնահատման արդյունքների հիման վրա հետագա աջակցության տրամադրման նպատակով ընտրվել են ՀՀ երկու մարզեր՝ Գեղարքունիքի մարզը արևելքում և Սյունիքի մարզը հարավում: Անհրաժեշտ է նշել նաև, որ ծրագիրը տեղահանված ընտանիքների համար նախատեսում է տրամադրել տեխնիկական աջակցություն հավանոցների վերակառուցման համար:

Այս աջակցությունը առավելապես ուղղված է բարելավել թռչունների պահվածքի և խնամքի պայմանները, որի արդյունքում նորաստեղծ, փոքր ֆերմերային տնտեսությունը կարող է ստանալ առավել նկատելի արդյունք: Անասնապահության վերաբերյալ գործնական հմտությունները և գիտելիքները բարելավելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել անասնապահության լավագույն փորձի վերաբերյալ դասընթացներ, որոնք նկատելիորեն կզարգացնեն անասնապահ ֆերմերների մոտեցումները և կբարձրացնեն անասնապահությունից ստացվող արդյունքները:

«Համանման ծրագրերը ոչ միայն սատարում են կառավարության ջանքերը, այլև ստիպում են կարիքավոր մարդկանց զգալ ավելի ապահով և հոգատար» նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը: «Թեև ՊԳԿ այս ծրագիրը տրամադրում է արագ արձագանքման աջակցություն, այնուամենայնիվ երկարաժամկետ հեռանկարում այս ընտանիքներն ունեն հետագա աջակցության կարիք»: ՊԳԿ-ն նաև ՄԱԿ-ի Արձագանքման Միջգերատեսչական Հայաստանյան թիմի անդամ է, որի նպատակն է սատարել ՀՀ կառավարության մարդասիրական ջանքերը, որոնցում նախանշված են տեղահանված և հյուրընկալող ընտանիքների ու համայնքների առաջնահերթ կարիքներն ու դրանց բավարարման համար պահանջվող ռեսուրսները:

Միջգերատեսչական այս թիմը ծառայում է որպես համակարգման և շահերի պաշտպանության գործիք՝ նպատակ ունենալով նախանշել հումանիտար արձագանքի առաջնահերթությունները և հայթայթել անհրաժեշտ ռեսուրսներ` տեղահանված մարդկանց և հյուրընկալող համայնքների կարիքները հոգալու համար (COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունները, զուգորդված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց ժամանմամբ, լրացուցիչ բեռ են դրել հյուրընկալող համայնքների վրա՝ տեղահանված ընտանիքների առաջնահերթ կարիքները հոգալու, հիմնական ծառայություններ մատուցելու, էներգիայի և այլ ծախսերը ծածկելու տեսանկյունից):

Ըստ գնահատականների Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներն իրենց հետ Հայաստան են բերել մոտավորապես 12,000 – 55,000 գլուխ խոշոր և 60,000 – 90,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր