1934 դիտում
23:28 29-01-2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին:
Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն:
Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը:
«Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», — նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին[/b]
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
16:13 01-02-2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի Հայաստանում արցախյան հակամարտությունից տուժած խմբերին
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց