2260 դիտում
16:53 02-02-2021
«Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է [url=https://ria.ru/20210202/karabakh-1595677388.html]ria.ru[/url] գործակալությունը:
«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը:
«Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկաններ, գրոհայիններ պետք է լքեն այս տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,-ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
42202 դիտում
10:24 15-10-2020
Նրանց դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել. սիրիացի վարձկանները սարսափած են
11519 դիտում
22:23 28-10-2020
Թուրքիայի հավաքականի նախկին խաղացողը զգուշացրել է, որ Ադրբեջանում սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը