1345 դիտում
13:56 03-02-2021
Մեր նախագիծը չի վերաբերում «մեր աղբյուրներով» ձևակերպումներին, հակառակը... պատգամավորը՝ աղմուկ բարձրացրած նախագծի մասին․ Armtimes.com
Լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների կապակցությամբ, որի արդյունքում արգելվելու է անանուն աղբյուրներին հղում կատարելը: Գրում է [url=https://armtimes.com/hy/article/205790?fbclid=IwAR1o2ezczDShOg6indHNMRGkWk1zTkr_gcONTgfKgwqLR7F6ahbs04XHBYs]Armtimes.com[/url]-ը։
Ընդ որում, նախագծում նշված է, թե որոնք են դրանք: Խոսքը հետեւյալ աղբյուրների մասին է. համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:
Հեղինակները նախագծի անհրաժեշտությունը բացատրում են սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացմամբ եւ դրանց անվերահսկելիությամբ, որոնք, նրանց համոզմամբ, տեղեկատվություն սպառողների համար առաջացնում են ռիսկեր, բացի այդ, սպառնում են ազգային անվտանգությանը:
«Եվ ելնելով մերօրյա իրողություններից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին եւ խոսքի ազատությունը»,- ասվում է նախագծում:
Նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ փոփոխությունը չի վերաբերում լրատվամիջոցների կողմից հաճախ կիրառվող «մեր տեղեկություններով» կամ «մեր աղբյուրներով» ձեւակերպումներին:
«Ընդհակառակը, երբ որ լրատվամիջոցը ասում է՝ «մեր աղբյուրներով», այդ պահից սկսած՝ ինքն է դառնում այդ տեղեկությունների հրապարակման պատասխանատուն: Մեր խնդիրը վերաբերում է այն դեպքերին, երբ հղում է արվում այնպիսի աղբյուրների, որոնք որեւէ տեղ գրանցված չեն, եւ դժվար է գտնել, թե ով է դրա հետեւում կանգնած: Դա այսօր դարձել է գործիք՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Թե որ տելեգրամյան ալիքը ինչ է գրում, դա նրա հետեւորդների խնդիրն է: Մեր խնդիրը սկսվում է այն պահից, երբ այդ տեղեկությունը ընթերցվում է եթերում, հրապարակվում ԶԼՄ-ում»,- պարզաբանեց նա:
Հովակիմյանն ընդգծեց, որ այդպիսի դեպքերում նույնիսկ դատարան դիմելը հարց չի լուծում:
Մանրամասն՝ [url=https://armtimes.com/hy/article/205790?fbclid=IwAR1o2ezczDShOg6indHNMRGkWk1zTkr_gcONTgfKgwqLR7F6ahbs04XHBYs]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
44582 դիտում
11:54 04-01-2017
Երգիչը ներկայացրել է մեծ աղմուկ բարձրացրած ու սիրված X-Road խմբի «Թող Ծարավեմ» երգի իր տարբերակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28507 դիտում
19:05 11-11-2023
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր տանկը հայտնվել Ոսկու Աշխարհի մոտ. դիտեք մեծ աղմուկ բարձրացրած ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Այս բաժնից
907 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)