5092 դիտում
23:44 03-02-2021
Դեպի Մոսկվա ավիատոմսի գինը շարունակում է բարձրանալ
Երևանից Մոսկվա ավիատոմսերի գները կտրուկ բարձրացում տեղի ունեցավ փետրվարի 1-ից, երբ մեկ ամսով ՌԴ-ն սկսեց ՀՀ քաղաքացիների ընդունել։ Այսօր էլ ավիատոմսերի գնում անկում չի նկատվում։ Այս մասին գրում է [url=https://armdaily.am/?p=125240&l=am]Armdaily.am[/url]-ը:
Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսը վաղվա՝ փետրվարի 4-ի համար ամենաէժանը հնարավոր է գտնել սկսած 270 հազար դրամից, սա այն դեպքում եթե ընտրում եք առանց ուղեբեռի տարբերակը։ Ավիատոմսի գինը հասնում է մինչև 690 հազար դրամ։ Իսկ ահա բիզնես կարգով թռիչքի դեպքում ուղևորները ստիպված կլինեն վճարել մինչև 930 հազար դրամ։
Ամենաէժան ավիատոմսն այս պահին հնարավոր է ամրագրել փետրվարի 26-ի համար։ Էկոնոմ դասով ուղևորվելու համար, առանց ուղեբեռի քաղաքացիները կվճարեն 200 հազար դրամից սկսած։ Իսկ ահա բիզնես դասով ուղևորվելը փետրվարի 26-ին արժե մոտ 1մլն դրամ։
Նմանատիպ նյութեր
3021 դիտում
09:38 07-04-2017
Հայաստանում շաքարավազի գինը շարունակում է բարձրանալ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
559 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
508 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
595 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար