3111 դիտում
09:38 07-04-2017
Հայաստանում շաքարավազի գինը շարունակում է բարձրանալ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է:
Խնդիրն այն է, որ անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել` մոտ 3 տոկոսով: Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով:
Ամիսներ շարունակ մամուլում պարբերաբար ապացուցվում է շաքարի գնի անտրամաբանական լինելը, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա բոլորովին չի հետաքրքրել: Իսկ շաքարի մոնոպոլիստ և «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5227 դիտում
23:44 03-02-2021
Դեպի Մոսկվա ավիատոմսի գինը շարունակում է բարձրանալ
27727 դիտում
14:00 13-03-2022
Շաքարավազի գինը կարող է մի խանութում անգամ 700, 800 դրամ լինել,բայց ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները․ Գեղամ Գևորգյան
8220 դիտում
09:01 17-01-2020
Մսի գինը կարող է բարձրանալ 500-700 դրամով. «Ժամանակ»
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»