23140 դիտում
21:50 03-02-2021
Փոխգնդապետն ու պահեստազորայինը վիճել են, 31-ամյա կապիտանը միջամտել է ու սպանվել. ողբերգական դեպք՝ Գորիսում
Գորիս քաղաքում նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել. սպանվել է 31-ամյա կապիտան Վահե Մկրտչյանը։
[url=https://news.am/arm/news/626936.html?fbclid=IwAR03ywLc6HNwZS4nHtNRrglvNRTve2E7_xYqbhCwtPmAgHpoXq337oXRW0M]NEWS.am[/url]-ի հետ զրույցում Վահե Մկրտչյանի կինը՝ Նորա Հարությունյանը, պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.
«Նոյեմբերի 29-ին, երեկոյան՝ 20։30-ի սահմաններում փոխգնդապետ Արտակ Մանուչարյանն իր վարորդ՝ պահեստազորային Արտակ Խարտխալյանի հետ ունեցել է վիճաբանություն։ Նշեմ, որ պահեստազորայինը եղել է ոչ սթափ վիճակում, որը հաստատվել է նաեւ փորձաքննությամբ։ Նրանք միմյանց ուղղությամբ զենք են պահել, որը տեսնելով ամուսինս, միջամտել է, արդյունքում նրանցից մեկը, դեռեւս անհայտ է որ մեկը, մահացու հրազենային վնասվածք է հասցրել ամուսնուս։ Մինչեւ հասցրել են հիվանդանոց, ամուսինս արդեն մահացած է եղել»։
Նորա Հարությունյանը պատմեց, որ ամուսինն առաջին օրվանից պատերազմի թեժ կետերում է եղել, կատարել է լուրջ մարտական առաջադրանքներ, պատերազմից եկել է տուն ու մեկնել Գորիս. «Եղել են դեպքեր, երբ ընկել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է դուրս գալ շրջափակումից։ Մեծ դժվարություններ տեսնելով՝ ի վերջո ողջ է մնացել, եկել է պատերազմից տուն։ Իրեն ուղարկել են պաշտոնի բարձրացման։ Ամուսինս ծառայել է Էջմիածնի N զորամասում, սակրավոր է եղել, հետո իրեն ուղարկել են Բալահովիտ, այնտեղի գնդի հետ տարել են Գորիս՝ մարտական հերթապահություն իրականացնելու։ Այնտեղ 10 օր մնալուց հետո էլ տեղի է ունեցել այդ ողբերգական դեպքը»։
Կինն ասաց, որ ունեն 2 տղա երեխա. Մեկը՝ 7 տարեկան, մյուսը՝ 1 տարեկան։
Կապիտանի կինը պատմեց, որ պահետազորայինը դեպքից հետո կալանավորվել էր, սակայն երեկ իրենց հայտնի է դարձել, որ արդեն ազատության մեջ է. «Անցել է 2 ամիս եւ մի քանի օր առաջ պարզվեց, որ ազատ են արձակել՝ բավարար ապացույցներ չունենալու պատճառով։ Փոխգնդապետին ընդհանարապես չէին կալանավորել։ Մեկը մյուսի վրա է գցում, հերքում են, որ իրենք կապ ունեն այդ սպանության հետ։ Հիմա նրանցից մեկը հանցագործ է, բայց երկուսն էլ ազատության մեջ են։ Ամենացավալին այն է, որ նրանք ազատության մեջ են, իսկ ամուսինս չկա։ Ամենաթեթեւ բանը մեկնաբանում ու դարձնում են հերոս, իսկ ամուսինս ամենածանր տեղերում մարտեր է ունեցել, եկել է պատերազմից ու սպանվել, ու դեռ այս դեպքում անգամ չեն անդրադառնում»։
Նմանատիպ նյութեր
3700 դիտում
20:16 25-05-2023
Փաշինյանն ու Ալիևը վիճել են «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման մեկնաբանության շուրջ, Պուտինը միջամտել է․ oragir.news
1932 դիտում
14:53 11-09-2020
Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
1678 դիտում
13:35 16-08-2023
Վարժական հավաքի մասնակից պահեստազորայինը ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՊՆ խոսնակ
Այս բաժնից
553 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
670 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
784 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան