1392 դիտում
10:04 04-02-2021
Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախում շարունակվող բարեգործական ծրագրերի համար՝ ընդգծելով, որ միայն հայ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր արագ հաղթահարել հետպատերազմյան ծանր շրջանի դժվարությունները և պլանավորել զարգացման ծրագրեր:
Ալեք Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել, որ Հայ կրթական հիմնարկության ծրագրերի շրջանակում պատրաստվում են Արցախում կրթության զարգացման գործում աջակցության լրացուցիչ աշխատանքներ իրականացնել:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Նմանատիպ նյութեր
1485 դիտում
16:43 04-02-2021
ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին
3320 դիտում
11:09 20-02-2019
Վախճանվել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը՝ բարերար Ալեք Մանուկյանի դուստրը
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
682 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը