211652_close_icon
views-count1475 դիտում article-date 10:25 04-02-2021

Մեկ օրվա ընթացքում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12342130@egNews]հայտարարության[/url] մեջ նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Մեկ օրվա ընթացքում 38 փախստական ​​Հայաստանի տարածքից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52,096 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ նախկին բնակավայրերը: Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 961.3 հա տարածք, 254.8 կմ ճանապարհ, 1002 բնակելի շենք, ներառյալ՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 968 պայթուցիկ օբյեկտ»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր