1623 դիտում
15:00 27-12-2020
Վերջին օրվա ընթացքում ավելի քան 490 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
[url=https://www.tert.am/am/news/2020/12/27/kharabakh/3483255]tert.am[/url]-ը գրում է. Մեկ օրվա ընթացքում ավելի քան 490 փախստական վերադարձել է իրենց տները Լեռնային Ղարաբաղում, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 491 փախստական»,-ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում իրավիճակի վերաբերյալ և 23 դիտակետերում վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 45 000 փախստական:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
10:25 04-02-2021
Մեկ օրվա ընթացքում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ
1726 դիտում
10:54 30-11-2020
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական. ՌԴ ՊՆ
1896 դիտում
13:42 10-01-2021
Ավելի քան 48 հազար փախստական Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»