211652_close_icon
views-count2580 դիտում article-date 22:52 17-02-2021

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական․ ՌԴ ՊՆ

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական։

«Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 631 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«Մեկ օրում մաքրվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 21 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 159 պայթուցիկ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361  բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 453 պայթուցիկ առարկա:

Նմանատիպ նյութեր