211652_close_icon
views-count1942 դիտում article-date 19:22 04-02-2021

Ինչո՞ւ է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը, ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում․ Տիգրան Աբրահամյան

[url=https://www.tert.am/am/news/2021/02/04/Tigran-abrahamyan/3514970?fbclid=IwAR09bG5Wbc4xbZ6kd83L47TM-qH0N0ya3EOXX0ybYnKig1rCE_VHFWczIQU]Tert.am[/url]-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում ասվում է․ «Վերջին շրջանում, պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրություններ է տարածում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին, որում ներկայացվում է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում առկա վիճակը՝ հղում անելով ԱԱԾ-ից ստացվող տեղեկատվությանը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալվել են 2 ադրբեջանցի զինծառայողները։ Սակայն այս միջադեպը որևէ արտացոլում չի գտել ինչպես ՀՀ ՊՆ հունվարի 30-ի, այնպես էլ, դրան հաջորդող օրերին տարածված ամենօրյա հաղորդագրություններում։ Որևէ մեկը ողջամիտ պատասխան ունի՞, թե ինչու է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում և նշում, որ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել այն պարագայում, երբ ադրբեջանցիներ են սահմանը հատել, արդյո՞ք դա միջադեպ չէ։ Նույն հաղորդագրության՝ ԱԱԾ-ին վերաբերող հատվածում ևս, այդ միջադեպի մասին ոչ միայն որևէ բան չկա, այլ նշվում է, որ իրենց պատասխանատվության հատվածում ևս միջադեպ չի գրանցվել։ Ինչի՞ համար եք շաբլոն, ձևական բնույթի հաղորդագրություններ տարածում՝ հանրությանը մոլորեցնելո՞ւ, իրականությունը կեղծելո՞ւ, մարդկանց հիմարի տեղ դնելո՞ւ, ձեր կառույցների հեղինակությունն ու առհասարակ, խոսքն արժեզրկելու համա՞ր։ Ե՞րբ եք վերջ տալու այս անլրջությանը»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր