211652_close_icon
views-count1016 դիտում article-date 20:18 04-02-2021

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները աջակցություն կստանան

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը 2020 թ․ պատերազմի հետևանքով կորցրած քաղաքացիները կստանան միանվագ 300,000 դրամ և ամսական 68,000 դրամ աջակցություն (6 ամսվա համար): Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։ Միջոցառման շահառու են նաև անչափահաս երեխաները, որոնց հասանելիք դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին կամ խնամակալին: Ֆինանսական աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ օգնությունը կտրամադրվի շահառուների` Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա։ ℹ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահառուների ցանկը ստանալուց հետո՝ կձևավորի վճարման ցուցակ և գումարը կփոխանցի շահառուի բանկային հաշվին:

Նմանատիպ նյութեր