3067 դիտում
16:00 05-02-2021
Թուրքիան շուտով Akıncı անօդաչուների զանգվածային արտադրություն կսկսի
Թուրքիան շուտով կսկսի Akıncı անօդաչու թռչող սարքերի մասսայական արտադրությունը, հայտարարել է Baykar արտադրական ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը: Այս մասին հայտնում է [url=https://news.am/arm/news/627175.html]News.am[/url]-ը։
CNN Türk-ի ուղիղ եթերում ելույթ Բայրաքթարն ասել է, որ ընկերությունը շուտով կսկսի անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը, որոնք, ինչպես սպասվում է, որ այս տարի կհամալրեն Թուրքիայի զինված ուժերը:
Առաջադեմ դրոնի երկրորդ նախատիպը վերջերս էր փորձարկվել է 6096 մետր բարձրության վրա օգոստոսի 20-ին: Դրոնը կարող է թռնել 24 ժամ, թեւերի բացվածքը 20 մետր է, բեռնունակությունը` 1350 կգ: Akıncı-ն հագեցած է տեղական ակտիվ էլեկտրոնային սկանավորվող ալեհավաքով (AESA) եւ Gökdoan եւ Bozdoan օդ-օդ հրթիռներով, ինչպես նաեւ կարող է տեղական արտադրության զինամթերքի մի քանի տեսակ արձակել:
Akıncı-ով զինանոցի համալրման, ինչպես նաեւ դրա մասսայական արտադրության մասին լուրերին մանրազնին հետեւում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում` տեղական արտադրության այլ անօդաչու թռչող սարքերի ապացուցված հաջողության շնորհիվ, ինչպիսին է Bayraktar TB2-ը: Այս անօդաչուն համաշխարհային համբավ ձեռք բերեց Սիրիայում, Լիբիայում եւ Ղարաբաղում թուրքական ագրեսիայից հետո, ինչը ճանապարհ բացեց Baykar-ի հետ արտահանման գործարքների քանակի ավելացման համար:
Նմանատիպ նյութեր
745 դիտում
15:56 18-07-2023
Վրաստանն առաջիկա ամիսներին կսկսի անօդաչուների զանգվածային արտադրություն
2341 դիտում
13:43 24-08-2014
Իրանը նոր սերնդի անօդաչուների արտադրություն է սկսել
9543 դիտում
22:18 27-11-2017
Թուրքիան շուտով Սիրիայի Աֆրին քաղաքում ռազմական օպերացիա կսկսի
Այս բաժնից
772 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)