211652_close_icon
views-count2076 դիտում article-date 18:00 05-02-2021

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:  Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է։Սարավան–Զանգեր կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում, Արագախոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղում է ձյուն։

   Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր