211652_close_icon
views-count35837 դիտում article-date 19:56 05-02-2021

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. Գեղարքունիքում այն զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ

Երևանում և մի քանի մարզերում 19։30–ի սահմաններում  երկրաշարժ է զգացվել։  Հատկապես բարձրահարկ շենքերում բնակվողները զգացել են ուժեղ ցնցում։

Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։

Քիչ առաջ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն  է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր