211652_close_icon
views-count2273 դիտում article-date 14:13 06-02-2021

Մերկելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ քաղաքացիների իրավունքների խախտման դեպքում

Գերմանիան և ԵՄ-ն կշարունակեն դատապարտել Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուներին, ինչը նրանք արդեն ապացուցել են պատժամիջոցների երեք փաթեթների ընդունմամբ:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային կառավարության կայքում տեղադրված իր ամենշաբաթյա փոդքասթում: Տեղեկացնում է  «ТАСС»-ը։

«Գերմանիան և Եվրամիությունը կշարունակեն պատասխանատվության ենթարկել Բելառուսում մարդու իրավունքների շարունակական խախտումների համար պատասխանատուներին, ինչպես մենք արդեն արեցինք ԵՄ պատժամիջոցների ընդունման ժամանակ», - նշել է Մերկելը: 

Կանցլերը կրկին ընդգծել է, որ Գերմանիան և Եվրամիությունը չեն ճանաչում 2020-ի օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
  

 

Նմանատիպ նյութեր