211652_close_icon
views-count1856 դիտում article-date 14:31 06-02-2021

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում կրկին կարանտին հայտարարելու հավանականությունը

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում երկրի իշխանությունները կարող են որոշում ընդունել երկրում երրորդ անգամ կարանտինի ռեժիմ հաստատելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ria.ru--ին, այս մասին Ouest-France պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը:

«Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մեզ կհաջողվի հաղթահարել համավարակը առանց կարանտինի նոր ռեժիմի հայտարարման: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ֆրանսիայում համավարակի տեմպերը նվազել են: Դա եղել է նաև այն միջոցների շնորհիվ, որոնք իշխանությունները ձեռնարկել են շաբաթների ընթացքում: Նոր կարանտինը կհայտարարվի, եթե իրավիճակը կտրուկ վատթարանա»,- հայտնել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, որ մեծ թվով ֆրանսիացիներ հանդես են գալիս կարանտին հայտարարելու օգտին՝ Կաստեկսն ասել է. «Ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Մի մոռացեք, որ կարանտինի արդյունավետությունից բխում է, որ մեծ թվով խանութներ, ինչպես նաև դպրոցներ պետք է փակվեն: Իսկ Ֆրանսիան դասվում է այն երկրների շարքին, որոնց հաջողվեց համավարակի սկզբից հնարավորինս երկար ապահովել դպրոցների աշխատանքը, և մենք կարող ենք հպարտանալ դրանով»:

Նմանատիպ նյութեր