211652_close_icon
views-count5876 դիտում article-date 17:42 11-03-2020

Ուկրաինայի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով մինչև ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրում

Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում Է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարանտին են սահմանել: Վաղվանից՝ երեք շաբաթով, մինչեւ ապրիլի 3-ը»,-գրել Է նա Facebook-ում, հավելելով, որ որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի կողմից: Սյումարը ճշտել Է, որ կարանտինը ենթադրում Է «ուսումնական հաստատությունների փակում, ավելի քան 200 մարդու մասնակցությամբ զանգվածային հավաքների արգելում, որոնք վերաբերում են մարզական ու մշակութային միջոցառումներին «…», առանձին երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում»: Նա հավելել Է, որ զանգվածային հավաքների արգելքը չի վերաբերում «պետական կարեւորության» միջոցառումներին, ինչպես նաեւ ճշտել Է, որ Ուկրաինան կդադարեցնի ավիահաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը՝ չնշելով դրանք: Նախարարների կաբինետի որոշումը նաեւ ենթադրում Է սահմանների հսկիչ-անցակետերի մեծ մասի փակում: «219-ից կմնան 49-ը»,- նշել Է պատգամավորը: Այսպիսով, կառավարության որոշումը չի ենթադրում պետության սահմանի փակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր