1276 դիտում
17:11 06-02-2021
Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը Սահմանադրական դատանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը: 1996 թվականի հենց այս օրերին կազմավորվեց և իր առաքելությունն ստանձնեց Սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը: Այդ օրերին ոչ միայն կյանքի կոչվեց 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական նոր մարմնի գործունեությունը, այլև Հայաստանի Հանրապետությունում դրվեց սահմանադրական արդարադատության հիմքը:
Այսօր առավել քան երբևէ առաջնային է մեր պետության ժողովրդավարական հաստատությունների կարողությունների և արդյունավետության շարունակական զարգացումը: Միաժամանակ, Սահմանադրությունը ոչ միայն իրավունքներ և պարտականություններ սահմանող իրավաքաղաքական մայր փաստաթուղթ է, այլև յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում արժեբանություն, արժեհամակարգ և սահմանադրական մշակույթ ձևավորող կարևորագույն գործոն: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի ուղենիշն է ոչ միայն մայր օրենքի՝ Սահմանադրության գերակայության ապահովումը, այլև ժողովրդավարական պետությանը արժանավայել սահմանադրական մշակույթի և իրավահարաբերությունների երաշխավորումը: Օրեցօր ավելի բարդ ու նոր փոփոխություններով ապրող աշխարհում իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հասարակությունն է ամուր ու ժամանակակից պետություն ունենալու լավագույն երաշխիքը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Օգտվելով հնարավորությունից՝ երախտիքի խոսքս եմ հղում առանձնապես նրանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում տարբեր կարգավիճակներում իրենց նվիրված աշխատանքով ավանդ ու ներդրում են ունեցել Սահմանադրական դատարանի կայացման գործում: Վստահ եմ, որ այս պարտավորեցնող տարեդարձի գիտակցմամբ կտոգորվենք ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ:
Աստված պահապան մեր Հայրենիքին և ամենքիս»։

Նմանատիպ նյութեր
2157 դիտում
17:49 16-05-2014
Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը
1141 դիտում
15:58 31-12-2022
2022-ը ՍԴ-ի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով. Դիլանյան
2172 դիտում
19:47 23-05-2016
Մայիսի 25-ին լրանում է Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
889 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2629 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1009 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ