211652_close_icon
views-count1468 դիտում article-date 18:27 06-02-2021

Վազգեն Մանուկյան. Հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը

Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:

Քննարկման մասնակիցները կրթության ոլորտում մեծ փորձառություն և ներդրում ունեցող գիտնականներ ու փորձագետներ են, ոլորտի պետական գերատեսչության նախկին ղեկավարներ, հեղինակավոր դպրոցների տնօրեններ:

Վերջիններս մտահոգություն են հայտնել կրթական համակարգի ընդհանուր վիճակի, կրթության նկատմամբ պետական ոչ համարժեք քաղաքականության, վերջին տարիներին հանրակրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների միտումների վերաբերյալ:

Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի ապագան տեսնում է երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն: Ըստ նրա՝ հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը՝ ազգային ու համամարդկային արժեքների ճիշտ համադրության, բնական գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակարգով: «Այս երկու խնդիրներն առաջնահերթ պետք է դառնան Հայաստանի ցանկացած իշխանության համար»,-նշել է նա:

Մասնակիցները քննարկել են կրթության ոլորտի խնդիրների բավականին լայն շրջանակ, որն առնչվել է կրթության գաղափարախոսությանը, կառավարման մոդելին, 12-ամյա կրթական համակարգին, կրթության մեջ ազգային բաղադրիչի դերին, կրթական նոր չափորոշիչներին, հայագիտական առարկաները կրթական ծրագրերում նվազեցնելու խնդիրներին, այս օրերին ակտիվորեն քննարվող գնահատման համակարգի փոփոխություններին և այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր