1589 դիտում
12:32 08-02-2021
Կեղծ օրակարգեր ներկայացնելով, ուժի միջոցով իշխանության կառչած մնալով` չեն մարսելու դավաճանական գործողությունները. Իշխան Սաղաթելյան․ Tert.am
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ ցանկացել արտահերթ ընտրությունների գնալ, պարզապես կեղծ օրակարգով փորձել է շեղել, խաբել հանրությանը՝ աթոռին կառչած մնալով: Tert.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները չեն մարսելու իրենց դավաճանական գործողությունները:
- Պարոն Սաղաթելյան, իշխանությունները հրաժարվում են արտահերթ ընտրություններ անցկացնել, Ձեր կարծիքով սա ինչո՞վ է պայմանավորված:
- Հիմնական արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու 3 հիմնական պատճառ կա: Առաջինը՝ հասկացել են, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունեն. պարզապես անհնար է: Երկրորդ՝ հասկացել են, որ արտահերթ ընտրությունների դեպքում իրենց թիմի հետ ևս խնդիրներ են ունենալու, որովհետև խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված պատգամավորների մեծ մասը մանդատը կորցնելու է: Երրորդ՝ մտածում են՝ կարելի է շարունակել ժողովրդին խաբել, լռեցնել և այս ամենը մարսել: Այս պատճառներով որոշել են ուժի միջոցով պահել իշխանությունը և հրաժարվել նաև այդ մտքից, բայց չարաչար սխալվում են:
- «Իմ քայլը» հղում է անում ժողովրդին. ասում են ՝ պահանջ չկա, խորհրդարանական ընդդիմությունն էլ հրաժարվեց:
- Ինձ թվում է՝ հարցումը ՔՊ շրջանակում են արել, մասնավորապես իրենց խմբակցության ներսում, այլ դեպքում կհասկանային հասարակական իրական պահանջ կա՞, թե՞ ոչ:
- Պարոն Սաղաթելյան, այլ վախեր չե՞ք տեսնում, շատերը նշում են, որ դա կարող է պայմանավորված լինել նաև երկրորդ նախագահի հայտարարությունով, որ ընտրություններին մասնակցելու է և վստահաբար հաղթելու է:
- Եթե հիշում եք, մենք մի քանի անգամ ասել ենք, որ աթոռին կառչած անձը փորձում է օրակարգը շեղել. ինքը մտադրություն չուներ արտահերթ ընտրությունների գնալ, կրկնեմ՝ լավ հասկանում է, որ վերարտադրվելու շանս չունի: Այս իմաստով գնահատել է իրավիճակը, հավանական մասնակիցներին ու փորձելու է կառչած մնալ աթոռից, խուսափել պատասխանատվությունից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
595 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան