84323 դիտում
15:40 09-02-2021
Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել է․ պարզվում է՝ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են , որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։
Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։
Այս պահին նշված վայրում աշխատում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: