2454 դիտում
23:42 09-02-2021
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը. Հայոց բանակ է ճանապարհվել նորակոչիկների առաջին խումբը
Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։
Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։
Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը։
Նա խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել Հայոց բանակի վաղվա զինվորներին։
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
21:13 10-01-2023
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է Մարտունի համայնքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1100 դիտում
22:18 17-01-2023
Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկել է նաև Ճամբարակ համայնքում. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ
17971 դիտում
14:32 16-12-2019
Մեկնարկել է 2019 թ. ձմեռային զորակոչը. այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում