211652_close_icon
views-count2006 դիտում article-date 23:40 10-02-2021

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1296,3 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 249 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի  հրամանագրով  Լեռնային  Ղարաբաղում  տեղակայվել  է ռուս խաղաղապահների  զորակազմը
Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ  առանձին   մոտոհրաձգային   բրիգադը։ 
Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր