211652_close_icon
views-count2154 դիտում article-date 13:12 11-02-2021

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ֆեյսբուքյան գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները։ Հայտարարությունում ասվում է․

«Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները

Այսպես՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում:

Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները»:

Նմանատիպ նյութեր