211652_close_icon

Ակցիա՝ հաջակցություն Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի. ՈՒՂԻՂ, Tert.am

views-count2158 դիտում article-date 11:47 11-02-2021
Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական, ադմինիստրատիվ կազմը, ուսանողները և շրջանավարտները ակցիա են անում համալսարանի դիմաց՝ հաջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի։ Գրում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժերը լծել է իրեն «պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը։

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ Ազգային ժողովում անդրադառնալով Սլավոնական համալսարանի ռեկտորի հայտարարություններին, նկատել էր, որ փակագծերը բացելու կարիք կա։ Պնդելով, որ թե՛ նախարարությունը եւ թե՛ Կառավարությունը Դարբինյանի պաշտոնանկությանը հասնելու որեւէ գործընթաց չեն սկսել՝ նրան հորդորել էր խնդիրը փնտրել այնտեղ, որտեղ կա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր