3039 դիտում
10:14 12-02-2021
Այ հիմա հասկացա, թե ինչի մասին էր երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի՝ «Կյաժը» կարճամետրաժ ֆիլմը. Մարատ Գրիգորյան․ 4news.am
4news.am-ը գրում է․ Այ հիմա հասկացա, թե ինչի մասին էր երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի «Կյաժը» կարճամետրաժ ֆիլմը։ 2017թ․-ին առաջին անգամ, երբ տեսա համացանցի տիրույթում, մտածեցի ֆիլմի հատվածներից է, հետո պարզվեց ամբողջ ֆիլմն է։ Ֆիլմում չկար պաթոս, չկար «ԵԿՄ-ական մեր բանակը մարտունակ է», չկար Սասուն Միքայելյանի ֆոտոսեսիաները, արծրունական «հաղթելու ենք» կամ էլ «Մենք` մեր բազկը, մեր պապերի կանչը» և այսպիսի տխմարաբանություններ։
Մեր դառը և անհայրենիք ղեկավարության պարտությունից հետո, «Կյաժը» ֆիլմը նորից դիտեցի, որն արդեն ցույց տվեց իր մեդալի հակառակ կողմը, ու գիշերը 35 գլանակ հասցրեցի ծխեմ։ Սկզբում մեր անդարդ ու երանելի սովետն էր, հետո սկսվեց կռիվը ու չդադարեց` բերելով իր հետ հերոսական Ռոբերտ Աբաջյանին։ Հետո Վազգեն Սարգսյանը բարկացավ, բայց «Կյաժը» մեքենան վարելով շարունակեց ճանապարհը, որտեղ Հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ բարձունքում գովազդի մեծ վահանակի վրա Սերժ Սարգսյանն էր զինվորական շորերով և հեռադիտակով, երևի կարդում էր Արծրունի «հաղթելու ենք» հեշթեգը, դիտում էր Աննա Հակոբյանի Էրատո ջոկատի պարապմունքները կամ էլ հեռվից հեռու դիտում էր մեր դառը ապագան։ Մեքենան շրջադաձելիս, տեսնում ենք զինվորական շորերով տղամարդը ծանրոցներով շտապում էր կամ փախչում, իսկ պատին գրված էր հայտնի գաղութի անունը «Կոշ»։ Զինվորի շորերը մաքուր էին, չնայած լսվում էր պատերազմի ձայները, բայց բատինկաները կեղտոտ էին։ Իսկ ձեռքին թուղթ էր, թուուուղթ, որով մենք պարտվեցինք ընդհամենը մեկ ստորագրությամբ։
Մարգարեական ֆիլմի անհայտ զինվորը քայլեց, քայլեց, քայլեց ու անհետացավ։ Հետո անվերջանալի կարմիր դաշտերն էին արյունոտ, Կոմանդոսի սեղանին գիրք էր դրված, որի վրա գրված էր «Գայլերը մեռնում են թակարդներում»։ Շուշիի և Ջաբրայիլի թակարդները այսօր վկա։ Իսկ Կոմանդոսի աչքերը լցված էին արցունքով, ինչո՞ւ․․․ Կոմանդոսը պետք է ժպտար հզոր կեցվածքով, ո’չ, նա տխուր էր ու հուզված ու միայն մեկ բառ արտաբերեց «Կյաժ․․․»… Իսկ Վազգեն Սարգսյանի երգից առաջ ինչ-որ մեկը բղավում է Ռոբերտ՜ Ռոբերտ՜, երևի ասում էր «Ռոբերտ, կներես»․․․ կներեսը մոնտաժել են ապագայի համար։ Պատահականություններ՞ չեն, տղերք, մի քիչ շատ կլինի պատահականություններին վերագրելը այս ամենը։
Հ․Գ․ Հա, տղերք բիլիարդը նորից չարաբաստիկ բիլիարդը, որը խաղում են ֆիլմում, բայց էլ չեմ ասի, դա էլ դուք մտածեք, ես գնամ Թորոսյանից թաքուն ծխեմ, որ չխելագարվեմ` հիշելով Արծրունիզմի #հաստատ #հաղթելու #ենք հեշթեգները։
Հեղինակ` Մարատ Գրիգորյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11131 դիտում
17:42 06-10-2021
Երևանը արցունքներին հավատում էր. Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանի ֆիլմի թրեյլերը արդեն համացանցում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված