15519 դիտում
13:52 12-02-2021
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 14։15-ի սահմաններում, Կիևյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Արմեն Օ․-ի վարած Jinbei մակնիշի և 58-ամյա Արմեն Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Օ․-ն և նրա ուղևոր Արմավիր մարզի բնակիչ 61-ամյա Սուսաննա Պ․-ն, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Jinbei-ը հաշվառված է Երևանի Շտապօգնության հաշվեկշռում, իսկ Սուսաննա Պ․-ն նշված շտապօգնությունում աշխատում է որպես բուժքույր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
55628 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ