1663 դիտում
09:08 13-02-2021
Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ»-ը նահանջում էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ:
Մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ»-ը 2019 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 100-րդ, իսկ 2020-ին՝ 42-րդ տեղը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրել էր Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ, սակայն, ընկերությունը վերաբացվել է:
Հայաստանի մյուս՝ խոշոր հանքարդյունահանող ընկերություն «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե 2019 թվականին ընկերությունը պետական բյուջե վճարել է 13 մլրդ 665 մլն 344 հազար դրամի հարկ ու տուրք, ապա 2020-ին այդ վճարումները կազմել են 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1907 դիտում
10:22 20-04-2022
Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»
1728 դիտում
09:57 03-02-2015
Սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերությունը՝ խոշոր հարկատուների ցանկում. Ժողովուրդ
3117 դիտում
10:38 14-02-2019
Ուշագրավ փոփոխությունները` խոշոր հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը