1910 դիտում
10:22 20-04-2022
Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 8 մլրդ 631 մլն 908 հազար դրամի հարկ ու տուրք: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ, կառավարությունն է, որը դարձավ բաժնետեր խիստ կասկածելի գործարքների արդյունքում: Նշված ընկերության հարկային վճարումները կազմել են 35 մլրդ 448 մլն դրամ:
Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 82 մլն 542 հազար դրամ հարկ ու տուրքով: ՊՆ-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե վճարել է 7 մլրդ 870 մլն դրամ:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս տեղական արտադրողը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 871 մլն 237 հազար դրամ: Այս ընկերությանը հաջորդում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 847 մլն 310 հազար դրամով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1663 դիտում
09:08 13-02-2021
Ինչ փոփոխություններ են եղել խոշոր հարկատուների ցանկում․ «Ժողովուրդ»
1728 դիտում
09:57 03-02-2015
Սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերությունը՝ խոշոր հարկատուների ցանկում. Ժողովուրդ
3117 դիտում
10:38 14-02-2019
Ուշագրավ փոփոխությունները` խոշոր հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը