1488 դիտում
17:11 14-02-2021
Կորոնավիրուսի բռնկումից ամիսներ առաջ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան կենդանի չղջիկներին վանդակներում պահելու և փորձեր իրականացնելու համար արտոնագիր է ստացել․
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ընդամենը մի քանի ամիս առաջ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան կենդանի չղջիկներին վանդակներում պահելու և փորձեր իրականացնելու համար արտոնագիր է ստացել, հաղորդում Tert.am-ը՝ հղում անելով Mirror-ին։
Պարբերականը հաղորդում է, որ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիան 2018-ի հունիսին «արհեստական պայմաններում չղջիկների առողջ աճի և վերարտադրության վերաբերյալ փորձարկումներ իրականացնելու համար» արտոնագիր ստանալու հայտ է ներկայացրել։
Արտոնագրի հայտում, ինչպես հաղորդվում է, քննարկվում է չղջիկներից SARS-CoV-ի մարդկանց և այլ կենդանիներին փոխանցումը։
«Չղջիկները, որոնք բնական կամ արհեստական ճանապարհով վարակվել են վիրուսով, ակնհայտ կլինիկական ախտանիշներ չունեն, և վիրուսի փոխանցման մեխանիզմն անհայտ է»,- ասված է հայտում։
Հաղորդվում է, որ արտոնագիրը տրվել է 2019 թվականի հունվարին՝ կորոնավիրուսի բռնկումից մի քանի ամիս առաջ։
Ուհանի լաբորատորիան վերջին ամիսներին գտնվում է միջազգային կառույցների վերահսկողության ներքո, քանի որ պարբերաբար փորձարկումներ է իրականացրել չղջիկների վրա և գտնվում է Covid-ի բռնկման էպիկենտրոնից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին