211652_close_icon
views-count57412 դիտում article-date 16:27 14-02-2021

Դանակահարություն Երևանում․ մինչ «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավոր եղբայրների կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են դանակահարության վայրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Այդ օր ժամը 01։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք», և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սարգսյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դաշտոյան գլխավորությամբ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչներ 26-ամյա Սամվել Հարությունյանն ու 20-ամյա Էրիկ Հարությունյանը։

Ոստիկանները պարզել են, որ մեկ օր առաջ՝ գիշերը ժամը 23։30-ի սահմաններում, Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում Ս․ և Է․ Հարությունյանների հետ անհայտ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ վերջինս ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել վերջիններիս։

Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորներն ի վիճակի չեն այդ պահին բացատրություն տալու։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր