211652_close_icon
views-count3671 դիտում article-date 23:36 14-02-2021

Միքայել Մինասյան. Մենք պետք է սովորենք սիրել, գնահատել այս սուրբ զգացումը և պահպանել մեր սիրելիներին

Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի օրը, իսկ ամբողջ աշխարհը՝ սիրահարների տոնը։ Միլիոնավոր սիրահարներ ամբողջ աշխարհում այն համարում են իրենց սեփականը և անհամբեր սպասում են այդ օրվան։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Ես ձևավորվել եմ որպես անհատականություն Վենետիկում՝ իմ ուսանողության տարիներին։ Սիրո եւ պոեզիայի քաղաքում, որը ժամանակին հաղթել է ժանտախտի ծանր համաճարակը: Վենետիկի բնակիչները հասկացան, որ սերը կհաղթի ամեն ինչ, նույնիսկ ժանտախտը, որ սերը կարեւոր է մեր կյանքի բոլոր ոլորտներում' երեխաների հանդեպ սիրուց, մինչեւ հայրենիքի հանդեպ սերը: Իր միջով անցկացնելով քրիստոնեական արժեքները՝ Վենետիկն ապացուցում է մեզ ամենակարևոր մարդկային զգացումի արդյունավետությունն ու ուժը։

Այսօր մենք պարզապես պարտավոր ենք լավ տրամադրություն, ուրախություն և ժպիտ պարգևել մեր շրջապատի բոլոր նրանց, ովքեր սիրահարված են, ովքեր երկար են սպասել այս օրվան: Սերը և ընտանիքը մեր երեխաների կորստի անմարդկային ցավից բուժումն է, որոնցից շատերը չեն հասցրել սիրահարվել և գրկախառնվել իրենց սիրելիներին:

Ծեծված աֆորիզմն ասում է, որ սերը կփրկի աշխարհը։ Մեզ սովորեցրել են ատել, իմանալով, որ ատելությունը տանում է դեպի կործանում։ Եվ այդ պատճառով մենք պետք է սովորենք սիրել, գնահատել այս սուրբ զգացումը և պահպանել մեր սիրելիներին։

Սերը ունիվերսալ է: Սիրահարների տոնը վաղուց դադարել է լինել միայն կաթոլիկ։ Վենետիկից և ընդհանրապես քրիստոնեությունից անսահման հեռու Օմար Խայամը գրել է Ռուբային, որն իդեալապես ավարտում է իմ այսօրվա միտքը«:

«Любить и быть любимым — это счастье,
Вы берегите от простых ненастий.
И взяв бразды любви совместно жадно в руки,
Не отпускайте никогда, даже живя в разлуке»,- գրել է նա.

 

Նմանատիպ նյութեր