211652_close_icon
views-count3964 դիտում article-date 10:38 15-02-2021

Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է Իսրայելի կողմից հրթիռային գրոհը

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները փետրվարի 15-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի շրջակայքի վրա: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է 168.am-ը՝ հղում անելով SANA գործակալությանը:

«Այսօր 01:18-ին (Երեւանի ժամանակով 03:18-ին) իսրայելական հակառակորդը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից, ինչպես նաեւ Գալիլիայի կողմից՝ խոցելով որոշ թիրախներ Դամասկոսի շրջակայքում»,- մեջբերում է գործակալությունը զինվորական աղբյուրի խոսքը: Ըստ նրա՝ սիրիական ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը: Տեղեկություններ տուժածների եւ ավերածությունների մասին չեն բերվում: Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել է, որ Միրիայի հակաօդային ուժերը կրակ են բացում օդային թիրախների վրա Դամասկոսից դեպի արեւմուտք գյուղական շրջանների երկնքում: Սիրիայի մայրաքաղաքի արեւմտյան շրջակայքի օդում պայթյուններ են լսվել: Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել հրթիռային հարվածների մասին հաղորդումները: «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- փետրվարի 15-ին հեռախոսով պատասխանել է ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր