1725 դիտում
16:50 15-02-2021
Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասաց Բեգլարյանը:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած և Արցախում պետական աջակցությամբ տարբեր կացարաններում տեղավորված անձինք մոտ 10 հազար են:
«Արցախի Հանրապետությունում տեղավորված անձինք մոտ 10 հազարն են, որոնք տեղավորված են պետական կենտրոնացված կազմակերպման շինություններում` հյուրանոցներ, հյուրատներ, վարձակալությամբ են բնակվում պետական աջակցությամբ: Նաև տեղավորվել են տարբեր գյուղերի ազատ բնակարանային ֆոնդերում, դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում բնակարանային ֆոնդերը մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Արտակ Բեգլարյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ընգծեց, որ պետության համար առաջնայինն արցախցիների վերադարձը խրախուսելն է:

Նմանատիպ նյութեր
3041 դիտում
22:15 13-02-2022
34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը. Արտակ Բեգլարյան
1922 դիտում
17:37 10-01-2019
Այս պահին Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ բնակվում է 20-26 տարեկան 7 չափահաս անձ. ՄԻՊ
Այս բաժնից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
1129 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել