211652_close_icon
views-count18631 դիտում article-date 16:39 15-02-2021

ԱՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Մավրիկ Նասիբյանը

ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն այսօր ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանագրերը, ըստ որի՝ կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության համակարգում:
 
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանագրով ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Ռաշիդի Մանգասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:
 
Նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալ, պարեկապահակային ծառայության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Մավրիկ Հրաչիկի Նասիբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:
 
Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը համակարգում երկարամյա ծառայության և ցուցաբերած պատասխանատվության համար շնորհակալություն է հայտնել Դավիթ Մանգասարյանին, վստահություն հայտնել, որ այս դժվար ժամանակահատվածում նրան փոխարինող Մավրիկ Նասիբյանը ևս ամեն ինչ անելու է Հանրապետության ճանապարհապարեկային ծառայության պատշաճ ապահովման ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետը Դավիթ Մանգասարյանին է փոխանցել ԱՀ Նախագահի հրամանագրով շնորհված գնդապետի կոչումը:

Նմանատիպ նյութեր