106413 դիտում
21:50 15-02-2021
Պատկան մարմինների քար անտարբերության հետևանքով հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Երևանում. բնակիչները փողոցն արդեն անվանում են «դժոխքի դարպաս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Լյոտնի ուչիլիշչայի» դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնային ճանապարհով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վրաերթի վայրի հարևանությամբ բնակվողները իրենց զայրույթն էին հայտնում, ասելով. «Ինչքան պետք է էս մահաբեր անուն ստացած ճանապարհին որոշ վայ վարորդների լկտի քշելու հետևանքով զոհեր ունենանք: Հետիոտնը պարտաճանաչորեն՝ հետիոտի համար նախատեսված վայրով անցնում է, իսկ ինչ-որ մի՝ ուղեղը սպրիչով հանած վարորդ հետիոտնի վրով անցնում է:
Բազմիցս դիմել ենք ճանապարհային ոստիկանություն, որպեսզի էս հատվածում տեղադրեն արհեստական անհարթություն և արագաչափ: Ամեն նման ողբերգական դեպքից հետո պատկան մարմիններից գալիս են, խոստանում են, որ խնդիրը կլուծեն, բայց մեկ օր անց մոռանում են իրենց խոստումը:
Հիմա արդեն ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք, որպեսզի այստեղ տեղադրեն և՛ արհեստական անհարթություն, և՛ արագաչափ՝ եթե այդ պետական մարմինների պատասխանատուների համար մարդկային կյանքը արժեք ունի: Բավական է, համբերության բաժակը լցվել է:
Հիմա, եթե ճանապարհը փակենք, կասեք՝ փակեցիք, բայց չենք դիմում այդ քայլին, այս անգամ հավատալով, որ գոնե այդ արհեստական անհարթություններն ու արագաչափը կտեղադրեն, ինչն էլ կնվազեցնի որոշ վայ վարորդների՝ ավտոմեքենան լկտի վարելու խասյաթը»:
Նշված փողոցում արհեստական անհարթություն և արագաչափ դնելու թույլտվությունը պետք է տա Երևանի քաղաքապետարանը, սակայն նրանք, չգիտես ինչու, տարիներ շարունակ անպատասխան են թողնում բնակիչների խնդրանքը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+