131062 դիտում
20:18 16-02-2021
Արարատի մարզի ոստիկանապետի ու Արտաշատի ոստիկանապետի մասնակցությամբ Արտաշատում իրականացվել է «Հաջողության ջենտլմենները» օպերացիան. մանկապարտեզը թալանողները հենց դեպքի վայրում վնասազերծվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, Արտաշատ քաղաքում իրականացրել են «Հաջողության ջենտլմենները» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի ոստիկանությունում գիշերը՝ ժամը 02:20-ի սահմաններում, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 հոգի Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզում գողություն են կատարում:
Օպերատիվ խմբերը վայրկյանների ընթացքում ժամանում են մանկապարտեզ, որտեղ էլ հենց ներսում վնասազերծում են գողություն կատարելու կասկածանքով Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մեսրոպ Գևորգյանին և Երևանի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սողոմոնյանին:
Վերջիններս մինչև ոստիկանների կողմից վնասազերծվելը, Հրաչյա Թովմասյան 13 հասցեում գործող թիվ 4 մանկապարտեզի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրում են, այնուհետև նույն եղանակով կոտրում կաթսայատան դուռը, մտնում ներս և այնտեղից ապամոնտաժում ջեռուցման կաթսաները:
Ի՞նչ իմանային գողերը, որ Արտաշատի ոստիկանները տաք-տաք կբռնեին իրենց և չէին հասցնի իրենց սև գործն ավարտին հասցնել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան մանկապարտեզի տնօրենը, գալով աշխատանքի ու տեսնելով մանկապատեզի տարածքում հավաքված մեծ թվով ոստիկանների իմացել է եղելությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում ՀՀ քր օր-ի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալներ Մ. Գևորգյանն ու Ա. Սողոմոնյանը ձերբակալվել են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+