55307 դիտում
19:21 17-02-2023
Արարատի մարզի ոստիկանապետի գլխավորությամբ՝ մարզի ռեստորաններից մեկում հայտնաբերվել ու պրոֆեսիոնալ ձևով վնասազերծվել է Երևանում «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի վրա կրակոցներ արձակողը․ նա մինչև ատամները եղել է զինված,ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արտաշատի և Վեդիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կապված է եղել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունով։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվորեն հասնում են դեպքի վայր, որտեղ՝ խորտկարանում, հայտնաբերում են Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Գևորգյանին, ով կասկածվում է փետրվարի 10-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սևանի փողոցում, «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու և RANGE ROVER մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից փախչելու մեջ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն խորտկարանում Արարատի ոստիկանները բռնել են նրան, նա փորձել է ձեռքը տանել դեպի իր ուսին եղած պայուսակը, սակայն ոստիկանների պրոֆեսիոնալ, ճիշտ ու գրագետ վնասազերծման արդյունքում նա չի կարողացել ձեռքը մտցնել ուսապարկի մեջ։
Խուզարկությամբ ուսապարկում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, որոնցից մեկը՝ լիցքավորված թվով 8 փամփուշներով, մյուսը՝ լիցքավորված թվով 4 փամփուշտներով։
Նրա մոտ հայտնաբերվել են նաև 9 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև զիփ փականով պոլիէթիլենային տոպրակ՝ 1․20 գ․ ընդհանուր քաշով մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նրա սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի դատարկ պարունակ և գաղտնի փականով, ժողովրդի լեզվով ասած՝ «սեկրետնի», բացված վիճակում դանակ։
Հ․ Գևորգյանը Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Շենգավիթի Քննչական բաժին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, կրակոցնր էին հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ էին հնչել, և կար վիրավոր։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վանիկ Սեդոյանի և Արա Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արման Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի փորձաքրեագետներն ու քննիչներն աշխատեն։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Բագրատ Չիբուխչյանի, ՀՈԲ բաժանմունքի պետ Մանվել Երեմյանի գլխավորությամբ պարզել էին, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, իսկ համայնքային ոստիկաններ Արմեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը հիվանդանոցում պարզել էին վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+