1542 դիտում
11:05 17-02-2021
Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք զրուցել են ոլորտի խնդիրների շուրջ:
ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:
–Նախարարի հետ հանդիպում եք ունեցել. քննարկե՞լ եք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի այն հատվածը, որը վերաբերում է ակադեմիային:
-Մենք քննարկել ենք օրենքը, որը գտնվում է Ազգային ժողովում, ոչ միայն այն հատվածը, իրականում՝ այն մասը, որը վերաբերում է գիտությանը և կրթության հետ առնչվող այլ հարցեր:
–Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց եք Դուք դժգոհ, կամ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում օրենքի փոփոխությունում:
-Այն ձևով, որով հիմա ներկայացված է, լրիվ չի արտահայտում ակադեմիայի այսօրվա կարգավիճակը: Այն կապված է մեր համակարգի ամբողջ բովանդակությանը: Բացի մեր ակադեմիայի անդամներից, մեր համակարգը ներառում է նաև մեր ինստիտուտները:
Այ օրենքի թերությունը, որի համար մենք պայքարում ենք, դրան է վերաբերում:
–Իսկ նախարարը կո՞ղմ էր, թե՞ դեմ Ձեր առաջարկություններին: Ի՞նչ դիրքորոշում ուներ նա:
-Դե, այդ հարցի կապակցությամբ անորոշություններ կան: Իրենք ասում են՝ կաշխատենք մի փոքր խմբագրել:
–Մենք տեղեկացանք, որ Ձեր և նախարարի միջև ընդհարում է եղել, տարաձայնություններ ունեք: Ո՞րն է խնդիրը:
-Ի՞նչ ընդհարում. եղել է սովորական վեճ այս կամ այն հարցի շուրջ:
–Այսինքն՝ մինչև օրենքի գրելն ու քննարկելը Դուք նախապես քննարկում չե՞ք ունեցել: Նախարարի հետ հանդիպում չե՞ք ունեցել:
-Նախ՝ մենք դժգոհություն հայտնեցինք այդ հանձնաժողովում, որը մշակել էր այդ օրենքի նախագիծը: Այդ հանձնաժողովում Գիտությունների ազգային ակադեմիայից մարդ չի եղել հրավիրված: Ես հաշվում եմ, որ դա կոպիտ սխալ է, որովհետև հանրապետությունում գիտության կեսը մեր մոտ է:
Ճի՞շտ էր, որ հանձնաժողովներում ինչ քննարկումներ արվել են, ներկա եղել են բուհական ներկայացուցիչներ, ակադեմիայից ներկայացուցիչներ չեն եղել:
–Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ ներկայությունը չեն ապահովել բոլոր բնագավառներից:
-Նրանք չեն ընդունում, որ չեն ապահովել: Իրենք ասում են, որ մենք ավելի այլ ինստիտուտներին, որոնք այսօր գործում են, տվել ենք ավել մեծ ազատության հնարավորություն:
Մենք էլ պնդում էինք, որ այդ ինստիտուտները անազատ վիճակ չունեն:
–Դուք ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ նախարարի աշխատանքը: Կարծես նախկին նախարարից դժգոհություն շատ էր, նոր նշանակում կատարվեց: Կարողանո՞ւմ եք աշխատել նոր նախարարի հետ:
-Դե, ընդամենը նոր է նշանակվել: Հնարավորությունները՝ իր հետ քննարկելու, վիճելու, ավելի հեշտ է դառնում, քան նախորդ նախարարի հետ էր: Ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նախարարին:
–Կարելի՞ է ասել, որ փոխհամաձայնության եք եկել նախարարի հետ, Ձեր խնդիրների հետ կապված լուծումներ տվե՞լ են:
-Լրիվ ոչ, բայց խոստացել է, որ նորից կնայեն մեր առաջարկները: Վերջում կերևա՝ որքանով է համապատասխանում մեր ցանկությանը:
-«Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելիս որոշված է, որ պետք է համալսարանների ռեկտորներին այսուհետ նշանակի նախարարը. 3 հոգի ընտրեն և, ի վերջո, մեկին պետք է նախարարը ընտրի: Դուք կո՞ղմ եք այդ կետին: Չե՞ք կարծում, որ դա կքաղաքականացվի:
-Այդ մեթոդը, որ 3 հոգի ընտրվում են, հետո դրանցից մեկին նշանակում են վերադաս, դա հայտնագործություն է: Դա ես եմ արել, երբ 1993-2006թթ. Եղել եմ համալսարանի ռեկտոր:
Այդ ժամանակ, երբ ֆակուլտետի դեկանները պետք է նշանակվեին, ես, ուսումնասիրելով աշխարհում գոյություն ունեցող տարբեր մոտեցումներ, եկա այն եզրահանգման, որ ֆակուլտետի գիտաուսումնական կոլեկտիվը առաջադրում, ընտրում է 3 մարդու և ներկայացնում վերադասին: Երկրի ղեկավարը այդ երեքից մեկին նշանակում է: Հիմա այդ սկզբունքն են կիրառել,բայց շատ նեղ ձևով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1189 դիտում
09:32 13-06-2014
Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականին, ի վերջո, նվիրել է խոստացած հեծանիվը․ Ժողովուրդ
2486 դիտում
10:29 25-04-2017
Ռադիկ Մարտիրոսյանը հերքում է ԳԱԱ շենքի մասնավորեցման մասին լուրը. «Ժամանակ»
5146 դիտում
11:12 07-05-2016
Պետք է պահանջել, որ Ռադիկ Մարտիրոսյանը թոշակի գնա.«Առավոտ»
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1024 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր