211652_close_icon
views-count2007 դիտում article-date 16:07 17-02-2021

Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից

Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր է դուրս գալ Փոստային և էլեկտրական կապի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագրից, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում, տեղեկացնում է interfax.ru-ն:

Այդ մասին ասվում է փետրվարի 17-ին կառավարությունների նիստի օրակարգում: Այդ համաձայնագիրն ստորագրվել է 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, Բիշքեկում: Փաստաթղթով կողմերը համաձայնություն են ձեռք բերել համակարգելու իրենց գործողությունները կապի ծառայությունների տրամադրման բնագավառում, ցանցերի եւ կապի միջոցների զարգացման ներդաշնակեցումը, գիտատեխնիկական եւ տարիֆային քաղաքականության հայեցակարգերի մշակումը, կադրերի պատրաստումը եւ կապի ուսումնական հաստատությունների աշխատանքները, կապի եւ դրանց մարմինների գծով միջազգային կազմակերպություններում պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությունը:

Նշվում է, որ Համաձայնագրի ստորագրման պահից ի վեր ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայի համար այն գործնականում չի իրագործվել: Բացի այդ, կառավարությունում ընդգծում են, որ համաձայնագրից երկրի դուրս գալը չի ազդի Ուկրաինայի քաղաքացիների շահերի վրա: 2020 թվականի օգոստոսին հաղորդվել է, որ Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել յոթ միջազգային պայմանագրեր, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են 1993-ից մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակաշրջանում։

Նմանատիպ նյութեր