211652_close_icon
views-count1371 դիտում article-date 18:33 17-02-2021

Կասեցվել է հացի երկու արտադրամասերի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) և Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում:

Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլև կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

Չեն ձեռնարկվել նաև համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմերը չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր