211652_close_icon
views-count2642 դիտում article-date 09:50 18-02-2021

Կառավարությունը պատրաստվում է վտանգավոր փոփոխություն կատարել ՏԻՄ-ի մասին օրենքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է շատ վտանգավոր փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում: Կառավարությունն առաջարկում է օրենքում այսպիսի ձևակերպում ավելացնել. «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում: Ստացվում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը վերացվում է, և Հայաստանի համայնքապետերին այլևս նշանակելու են վարչապետն ու մարզպետները: Հիմա արդեն պարզ է, թե ինչու է երկարաձգվում ռազմական դրությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր