211652_close_icon
views-count62839 դիտում article-date 10:20 18-02-2021

Մերկապարերի ակումբների, մերսման սրահների, կարաոկե բարերի խաթրին չեն կպնի. հարկային մուտքեր են ապահովում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի պետք է ուժի մեջ մտնեին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի այն դրույթները, որոնցով արգելվում էր մերկապարերի ակումբներին, մերսման սրահներին, կարաոկե բարերին և այլ նմանատիպ ծառայություններին գտնվել բնակելի շենքերում, դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օբյեկտների շրջակայքում: Սակայն էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է օրենքի կիրառումը հետաձգել մինչև 2023 թվականը՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպիսի հարկային մուտքեր են ապահովում այդ օբյեկտները, կամ ինչպիսի ներդրումներ են արել դրանց սեփականատերերը:

Ընդհանրապես պարզ չէ, թե ինչու են օրենքներն ընդունվում, եթե դրանք անընդհատ պետք է հետաձգվեն: Մյուս կողմից՝ ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է հիմնված լինել նման ծառայությունների վրա, և էկոնոմիկայի նախարարության գործունեությունը ուղղված է լինելու ոչ թե արդյունաբերության կամ շինարարության, այլ հենց նման ծառայությունների հովանավորչությանը՝ որպես տնտեսության շարժիչ ուժ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր