Էս ի՞նչ հարցեր եք տալիս, պարոն Երիցյան, բա ձայնն է էնտեղ կարևորը․ քաղաքապետը՝ մերսման սրահների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. newmedia.am
[url=https://newmedia.am/am/news/3861?fbclid=IwAR3HuXYvqAOygmQM_5BDfBPdcZjk0O_vuPFn0SJdcBolGeSx-pWEVXSlJl4]newmedia.am[/url]-ը գրում է. «Զավեշտալի դեպք Երևանի ավագանու նիստի ընթացքում՝ Երևանում որոշ օբյեկտների տեղակայման սահմանափակումների հարցի քննարկման ժամանակ։
Նշենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ այդ օբյեկտները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հարց է ուղղել. «Մանրամասն բացատրեք, թե ինչպես է այդ 100 մետրը սահմանվել, ինչպես եք դա որոշել, եւ եթե դա կապված է բարձր ձայնի թույլատրելիության հետ, ապա դա ինչպես է մերսման սրահների վրա տարածվում»:
Սա առաջացրել է ներկաների բուռն ծիծաղը:
«Էս ի՞նչ հարցեր եք տալիս, պարոն Երիցյան, բա ձայնն է էնտեղ կարեւորը»,- հումորով ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նշենք, որ այն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից»: