1869 դիտում
13:09 18-02-2021
Կառավարությունը Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու համար հատկացրեց 470 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով Շուռնուխում կատարվող աշխատանքների ընթացքը, նշեց, որ դեռևս հունվարի կեսերին անմիջապես մեկնել են Սյունիքի մարզ ու մարզպետի, վարչապետի խորհրդականի հետ այցելել Շուռնուխ, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին ու մասնակցել նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը:
«Դրանից հետո մեր մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք իրականացվում են այսօր: Այս ամսվա սկզբից մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 բնակելի տների շինաշխատանքները: Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները, որոնք կազմակերպված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման ու բնակեցման գործընթացը»,- ասաց Ղուլարյանը:
Նա հավելեց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն ու ճանապարհն առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»,- ընդգծեց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ այսօր ընդունվող կառավարության որոշմամբ նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր
1942 դիտում
14:31 28-04-2022
Կառավարությունը 486 մլն դրամ հատկացրեց ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
2578 դիտում
11:55 02-05-2019
Կառավարությունը ԱԻՆ-ին 79,6 մլն դրամ հատկացրեց 104 հրշեջների աշխատավարձը վճարելու համար
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»